ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը:

Այս մասին  տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

«Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝

-անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,

-ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,

-չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,

-չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,

-ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ»:

Տեսանյութում երեւում է, որ կասեցվել է «Փարվանա» ռեստորանի, KFC, «Թումանյանի շաուրմա» եւ մի քանի այլ արագ սննդի կետերի գործունեությունը։