Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Շամամ Ա.-ին:

Վարորդը փախուստի չի դմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: