Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավի անձնակազմը՝ աստղագնաց Դագլաս Հյուրլին եւ Ռոբերտ Բենքենը, կիրակի փորձարկել են տիեզերանավը ձեռքով կառավարելու համակարգերը Միջազգային տիեզերակայանին մոտենալու ավարտական փուլում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տիեզերանավը ձեռքով կառավարելու հնարավորությունների ստուգումն իրականացվել է այն պահին, երբ նավը գտնվել է կայանին միանալու հայգույցից 220 մ հեռավորության վրա, իսկ հենց կայանում կկատարվի ավտոմատ ռեժիմում։

Մինչեւ ՄՏԿ 19-ժամանոց թռիչքի ընթացքում աստղագնացների մոտ նախատեսված էր 8-ժամյա քուն, որից հետո թռիչքի կառավարման կենտրոնն արթնացրել է նրանց եւ սկսվել է կայանին մոտենալու գործընթացը։

Անձնակազմի միջոցով կառավարվող Falcon 9 հրթիռը ուղղվել է դեպի ՄՏԿ շաբաթ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 15:22-ին Քարանեվալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Մեկնարկն իրականացվել է երկրորդ փորձից․ չորեքշաբթի մեկնարկը չեղարկվել է հաշվարկային ժամանակից 17 րոպե առաջ տիեզերակայանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ներկայիս մեկնարկն առաջինն է անձնակազմի կողմից կառավարվող ինը տարվա թռիչքներից հետո, որոնք իրականացվում են ԱՄՆ տարածքում ամերիկյան տիեզերանավով։ NASA-ն դադարեցրել էր անձնակազմի կողմից կառավարվող թռիչքները 2011 թվականին, որից հետո աստղագնացներին տեղափոխում էին ՄՏԿ ռուսական «Սոյուզներով»։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ամերիկյան կոմերցիոն տիեզերանավերը կսկսեն իրականացնել անձնակազմի կողմից կառավարվող թռիչքներ 2017 թվականին։