Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում Սեւանում: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

 Նշենք, որ Սեւան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են:

Ոստիկանները հսկում են, թե արդյոք վարորդները պահպանում են բոլոր կանոնները եւ վարչական խախտման արձանագրություն են կազմում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանում կանոնները: