ԱՄԷ-ի խոշորագույն էմիրատ Աբու Դաբին հունիսի 2-ից սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական կառավարության հայտարարությանը։

Սահմանափակումները, որոնք մտցվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, վերաբերում են նաեւ ընդհանուր առմամբ ամբողջ էմիրատին։

Աբու Դաբի քաղաքը ԱՄԷ-ի մայրաքաղաքն է։ Էմիրատի հիմնական քաղաքներից են Էլ Այն եւ Էդ Դաֆրա քաղաքները։