Հունաստանը շարունակում է կառուցել արգելապատնեշ Թուրքիայի հետ սահմանին Էվրոս գետի երկայնքով։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ Նիքոս Դենդիասը Realnews թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա Հունաստանի ինքնավարությունը պաշտպանելու միջոցներից մեկն է։

Ներկայում Հունաստանը կառուցում է արգելապատնեշ Թուրքիայի հետ սահմանի տարբեր տարածքներում, որոնք անցնում են Էվրոսի երկայնքով, պարզաբանում է dpa գործակալությունը։ Կառուցվող պատնեշի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 26 մետր, սակայն Աթենքը պատրաստվում է պատ կառուցել գետի երկայնքով անցնող ամբողջ 208-կիլոմենտրանոց սահմանի երկայնքով։

2016 թվականի մարտին Անկարայի եւ Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Թուրքիան չի թողնի ԵՄ երկրներ մուտք գործել անօրինական միգրանտներին եւ փոխարենը կստանա ֆինանսական աջակցություն, հաղորդում է DW-ը։

Սակայն 2020 թվականի փետրվարի վերջում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին պայմանավորվածությունները չպահպանելու մեջ։ Թուրքիան չի կարող կերակրել բոլոր միգրանտներին, եւ այդ պատճառով Հունաստանի հետ սահմանը բացվել է, հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ օրական ԵՄ ուղղությամբ սահմանը հատել է 18 հազար մարդ։

Հունաստանը հայտարարել է սահմանը զանգվածային անօրինական հատելու փորձերի մասին եւ փակել Էվրոս գետի տարածքում սահմանային անցակետը։ Միգրանտների հետ բախումների ընթացքում հույն ոստիկանները կիրառել են ծանր ջրցաններ եւ արցունքաբեր գազ։