Կենտուկի նահանգի Լուիզիանա քաղաքում անկարգությունների մասնակիցներից մեկը պոկել է ֆրանսիացի Լյուդովիկոս XVI թագավորի արձանի աջ ձեռքը․ Լյուդովիկոս XVI-ի պատվին է քաղաքն անվանվել Լուիսվիլ։ Դեպքի մասին հաղորդել է TMZ պարբերականը։

Ավելի ուշ Համացանում տարածվել են տեղի ունեցածի կադրերը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է արձանի պատվանդանի վրա բարձրանում միայն շորտեր կրող տղամարդը։ Նա դիմում է ամբոխին՝ բռնելով արձանի աջ ձեռքը։ Հանկարծակի ձեռքը պոկվում է, եւ դրա հետ միասին տղամարդը սրընթաց արագությամբ թռնում է պատվանդանից դեպի ներքեւ։