ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ուղղել է բողոքի նոտա Պետդեպարտամենտին ոստիկանության կողմից ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի կապակցությամբ, հաղորդում է գործակալությունը։

Նախօրեին Մինեապոլիսի ոստիկանությունը փչել է պղպեղ պարունակող սփրեյ ՌԻԱ Նովոստի-ի թղթակից Միխայիլ Տուրգիեւի դեմքին։

Ավելի վաղ նա հաղորդել էր, որ Մինեապոլիսում ոստիկանությունը միտումնավոր կիրառել է արցունքաբեր սփրեյ լրագրողների դեմ՝ VICE հեռուստաալիքի նկարահանող խմբի եւ ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի դեմ բողոքի ցույցը ցրելուց հետո։

ՌԴ ԱԳ նախարարությունը գնահատել է դա որպես անհիմն դաժանության դրսեւորում։

Մինեսոտայի նահանգապես Թիմ Ուոլցը ներողություն է խնդրել լրագրողներից, որոնք ենթարկվել են բերման կամ ոստիկանության հարձակման կիրակի գիշերը։