Ամերիկյան իշխանությունները վերջին մի քանի օրերին ընթացող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են մոտ 4,1 հազար մարդու, հայտնում է The Associated Press գործակալությունը:

Նշված անձանց առաջադրվել են, մասնավորապես, դիակապտության, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու մեղադրանքներ: ԱՄՆ-ում բողոքի ցույցերին մասնակցել են արդեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Գործակալությունն արձանագրում է, որ պարետային ժամ է մտցվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում: Դրանցից առավել խոշորներն են Լոս Անջելեսը եւ Սան Ֆրանցիսկոն (երկուսն էլ Կալիֆոռնիա նահանգում են), Չիկագոն (Իլինոյս նահանգ), Ատլանտան (Ջորջիա նահանգ), Դենվերը (Կոլորադո նահանգ) եւ Սիեթլը (Վաշինգտոն նահանգ):

Ազգային գվարդիան մոբիլիզացվել է 15 նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիա դաշնային շրջանում: Իրավակարգի պահպանմանը ներգրավված է մոտ 5 հազար մարտիկ: