ԱՄՆ Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնն է ղեկավարելու Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հանգամանքների քննությունը, հայտնում է СBS-ը:

Մինչեւ հիմա քննությունը վարվում էր Հենեփին շրջանի դատախազ Մայքլ Ֆրիմենի ղեկավարությամբ: Սակայն, ինչպես հստակեցնում է СBS-ը, նահանգի գլխավոր դատախազի օգնությանն է դիմել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը:

Սպասվում է, որ երկուշաբթի տեղի է ունենալու Էլիսոնի եւ Ֆրիմենի հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկելու են քննության հետագա ընթացքը: Ֆլոյդի մահվան հանգամանքների պարզմամբ զուգահեռ զբաղվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):