Կանադայում մեկ օրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի 757 նոր դեպք, փոխանցում է RT-ն: 

Այս մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Կանադայում կորոնավիրուս է հայտնաբերվել ընդհանուր 90 947 մարդու մոտ: Հստակեցվում է, որ ամբողջ ժամանակահատվածում Կանադայում COVID-19-ի հետեւանքով մահացել է 7295 պացիենտ: