Ղազախ բժիշկներն անցած մեկ օրում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 450 նոր դեպք, հայտնում է Tengrinews-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Հստակեցվում է, որ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 11 308-ի:

«Գրանցվել է վարակման 450 նոր դեպք, աճի տեմպը կազմել է 4,1 տոկոս: Երկրում հաստատվել է ընդհանուր 11 308 դեպք»,- նշված է հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսից ապաքինվել է ընդհանուր 5404 պացիենտ, մահացել՝ 41-ը: