Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արայիկ Հարությունյանի խոսնակի խոսքով, եթե թեստի պատասխանները դրական լինեն, նախագահը կինքնամեկուսանա։

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։