Առողջապահության նախարարն այս պահին աշխատանքի է, առայժմ թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են կանոնները. եղել են բժշկական դիմակով եւ պահել են սոցիալական հեռավորություն։ 

Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց՝ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։