ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Տիկին Հակոբյանը իր հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին,  ընդհանրապես արյունաբանական կենտրոն չի գնացել: Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալուց էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով»,- ասաց նա:

Խոսնակը հավելեց, որ այս պահի դրությամբ Աննա Հակոբյանի շփման շրջանակում մեկուսացածներ չկան, նրա վիճակը լավ է, որեւէ սիմպտոմ չունի եւ դրական է տրամադրված: