Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդության որեւէ ախտանիշ այս պահին չկա. նա չի թեստավորվի։ Այս մասին ասօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանի հետ շրջում էր Արարատի մարզի համայնքներով, իսկ այսօր վարչապետը հայտարարեց, որ  իր եւ ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Խորհրդականը հայտնեց, որ մարզպետն ու վարչապետը պահել են սոցիալական հեռավորությունը, կրել են բժշկական դիմակ։

«Մարզպետն այս պահին իրեն լավ է զգում։ Ինչպես մարզպետը, այնպես էլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են, կրում են բժշակական դիմակներ, ձեռնոցներ»,- ասաց նա։