Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9035 դեպք է հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մահացել է 162 պացիենտ, դուրս է գրվել 3994-ը:

Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Մոսկվայում (2297), Մերձմոսկվայում  (728)  եւ Սանկտ Պետերբուրգում (364): 315 դեպք է գրանցվել Նիժեգորոդսկում, 283 դեպք Սվերդլովսկում եւ 229 դեպք՝ Իրկուտսկում:

Պանդեմիայի սկզբից ՌԴ 85 շրջաններում վարակվել է 414 878 մարդ, մահացել 4855 մարդ, ավելի քան 175 000 պացիենտ ապաքինվել է: