Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: Այս մասին հայտարարություն է տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետեւանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել եւ սնվել, բացասական է եղել նաեւ նոր կորոնավիրուսի թեստը: Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է եւ մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում»։