Հունիսի 1-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Կերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Նախաձեռնությանը միաձայն աջակցեցին 113 պատգամավորներ:

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է անասնաբուծության ոլորտում որպես կերային հավելում հակաբիոտիկների օգտագործումը կարգավորելու  անհրաժեշտությամբ: Այդ կապակցությամբ բացառվում է հակաբիոտիկների օգտագործումը որպես կերային հավելում: