ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ԱՀԿ-ի հետ հարաբերությունները խզելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը եսասիրություն եւ պատասխանատվությունից խուսափել է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները, քանի որ կազմակերպությունը հրաժարվել է բարեփոխումներ անցկացնել:

«Մենք ուշադրություն ենք դարձրել շատ երկրների արձագանքին: Միջազգային հանրությունը հավանություն չի տալիս եսասիրությանը»,-ասել է Լիցզյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ը դուրս էգալիս մի շարք միջազգային համաձայնագրերից, եւ այդ վերջին քայլը ցույց է տալիս ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների քաղաքականությունը: