NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ԱԺ շենք են մտել բուժաշխատողներ: ԱԺ աշխատակազմի ղեկավար  Տիգրան Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ մեկ աշխատակցի մոտ մի քանի օր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել, եւ այսօր բուժաշխատողմները եկել են  նրա կոնտակտավորներին թեստավորելու:

Armlur.am-ն էլ հայտնում է, որ ԱԺ-ում  թեստ է հանձնում  ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով նախօրեին շփվել էր վարչապետի ընտանիքի հետ, սակայն Տիգրան Գալստյանը հերքեց այդ տեղեկությունը: