«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը Հայաստանում երեխաների պաշտպանության օրվա շրջանակում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանը ուղղված մի շարք ծրագրեր:

Ընկերությունը ֆինանսական օժանդակություն ցուցաբերեց ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերման նպատակով ( Գեղարքունիքի, Արարատի եւ Սյունիքի մարզերում) :

Ընկերությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաեւ Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնում քաղցկեղային հիվանդություններից բուժում ստացող երեխաներին։ 

Ընկերությունը միջոցներ ուղղեց էպիլեպսիա եւ այլ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։ 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը եւ  «Կյանքի ճանապարհ» հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել հիմնադրամի ընդգրկման ոլորտում ներառել նաեւ ընկերության ազդակիր համայնքներում բնակվող եւ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին։

Ընկերության արտաքին կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով ղեկավար, ծրագրերի իրականացման կոորդինատոր Ռուզաննա Գրիգորյան. «Ամեն տարի  հունիսի 1-ին ընկերությունը նշում է երեխաների պաշտպանության տոնը։ Այն նշվում է ամռան առաջին օրը՝ տարվա ամենաարեւային ու ուրախ օրը։ Ահա թե ինչու, այն հատկապես պետք է լցված լինի երեխաների ծիծաղով, ուրախությամբ, բարությամբ եւ սիրով: Համաճարակի հետ կապված ՝ առաջին անգամ մենք ի վիճակի չենք անցկացնել ավանդական մշակութային եւ սպորտային միջոցառումներ եւ որոշեցինք զգալի միջոցներ ուղղել երեխաների առողջապահական ծրագրերին:

Ցանկանում ենք, որ մեր երեխաների կյանքը միշտ լինի պայծառ ու երջանիկ: Արդեն վաղ տարիքում զարգանում է մարդու բնավորությունը, նրա կյանքի սկզբունքները: Եվ դրանք մեծապես կախված են այն միջավայրից, որում երեխան մեծանում է: Մենք հպարտ ենք, որ մեր երկրում կան շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր դառնում են օլիմպիադաների, տարբեր մրցույթների, փառատոնների հաղթող: Մենք շնորհակալ ենք ծնողներին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի երեխաները մեծանան առողջ ու երջանիկ՝ շրջապատելով նրանց հոգատարությամբ, ուսուցիչներին, ովքեր իրենց գործունեության բնույթով եւ սրտի թելադրանքով օգնում են նրանց հաջողության հասնելու համար, բուժաշխատողներին, ովքեր ամեն օր պայքարում են հիվանդ երեխաների կյանքի եւ առողջության համար:

Մենք նույնպես շնորհակալ ենք բոլոր հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին եւ դոնորներին, ովքեր  չեն խնայում իրենց ուժերը մեր երեխաների առողջության եւ բարեկեցության համար ռեսուրսներ ստեղծելու գործում։  Մեր խնդիրն է՝ անել հնարավոր ամեն ինչ ստեղծելու պայմաններ մեր երեխաների առողջության, լիարժեք զարգացման եւ կրթության համար, որպեսզի մանկությունը   ընդմիշտ մնա մեր երեխաների հիշողության մեջ որպես կյանքի ամենաանհոգ ժամանակահատված»։

Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի գերակայություններն են՝ մշակութային, մարզական, կրթական եւ առողջապահական ուղղությունները։ Սա բազմաբնույթ ծրագիր է, որն ընդգրկում է բազմաթիվ առաջնահերթություններ, իր մեջ ներառում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում, դպրոցների, մշակութային, սպորտային հրապարակների բարեկարգում, մանկական գրքերի եւ դասագրքերի հրատարակում, նորարարական   ինտերակտիվ համակարգչային կենտրոնների բացում, մանկական  մշակութային եւ սպորտային միջոցառումների կազմակերպում, բարձրագույն նպատակային կրթության աջակցություն: