Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ եզրակացությունը հաստատում է նրա նկատմամբ ընդունված միջոցների օրինականությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հստակ է: «Դատարանը չի պատասխանել իրեն ուղղված 4 հարցերից երկուսին ՝ դրանք համարելով աբստրակտ եւ տեսական»,-նկատեց Դավթյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ ՄԻԵԴ որոշումը հստակ հաստատում է գլխավոր դատախազության դիրքորոշումը այն մասին, որ այդ հարցերը պետք է դիտարկի առաջին ատյանի դատարանը, այլ ոչ թե Եվրոպական դատարանը կամ նույնիսկ հանրապետության ՍԴ-ն: