ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում եւ Երեւանում:

Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երեւանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաեւ բնակելի շենքեր։

ԱԻՆ-ն աջակցում է նաեւ հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։