Մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել զինված ուժերի զորամիավորումներում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանատարական կազմը եւ զինծառայողները ծաղիկներ են խոնարհել մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին նվիրված հուշարձանների մոտ, տեղի են ունեցել ժամկետային զինծառայողի քանդակած խաչքարի բացման, ինչպես նաեւ պարգեւատրման արարողություններ: