Հայաստանի գլխավոր դատախազությունը մի շարք «գողական սխոդկաների» հանդիպումների մասնակիցների դեմ օպերատիվ միջոցառումներ է անցկացնում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ներկայացնելով իր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեության մասին հաշվետվությունը, հունիսի 1-ին հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նրա խոսքերով՝ քննիչներն ամիսներով աշխատում են, որպեսզի հայտնաբերեն նման հանդիպումները, ինչպես նաեւ պարզեն դրանց մասնակիցների ամբողջ շրջանակը, ներառյալ նրանց, ով որոշակի ծառայությունների համար դիմում է կազմակերպված հանցավորության աշխարհի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջնորդներին եւ կազմակերպիչներին։