Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր նոր նշանակումներ է կատարել:

Նա ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակել  Աշոտ Բախշիյանին, իսկ  տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին:

Նախարաների ներկայացման ժամանակ նա անդրադարձել է պարենային անվտանգության խնդիրներին,  քաղաքացիներին փայտահատման համար տրամադրվող թույլտվություններին եւ մատնանշել այն պահանջները, որոնք պետք է հավուր պատշաճի կատարվեն այդ նախարարությունների կողմից: