ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատախազները ոչնչից չեն վախենում եւ նպատակասլաց իրենց աշխատանքն են կատարում՝ անտեսելով վտանգները:

Լրագրողի դիտարկմանը, որ դրան համարժեք բարձր աշխատավարձ են ստանում, դապատազը հակադարձեց. «Դա համարում եք բարձր աշխատավա՞րձ: Բարձր աշխատավարձը նա կլիներ, որ ասենք, փաստաբանների հոսունություն լիներ դեպի դատախազություն: Երկուսն էլ մասնագիտական աշխատանք են: Այդ նույն սոցիալական լուծումներով պայմանավորված չունենք այդ հոսունությունը: Սա հենց վկայությունն է նրա, թե որքանով համարժեք է մասնագիտական համապատասխան աշխատանքի դիմաց վարձատրությունը»: