ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարական առանձնատնից ճեպազրույց է տալիս: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետը հայտարարել էր, որ ինքն ու իր ընտանիքի բոլոր անդամները վարակված են կորոնավիրուսով:

Հատկանշական է, որ ճեպազրույցին մասնակցում են նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, որոնք Փաշինյանից սոցիալական հեռավորության վրա են: