Ինձ համար միանշանակ է, որ ես եմ վարակել ընտանիքիս անդամներին. Ինձ համար միանշանակ է, որ հակահամաճարակային կանոնների հետ կապված սխալ եմ թույլ տվել, կամ որեւէ մեկն է այդ սխալը թույլ տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատնից:

«Ընդհանրապես, մեր բոլոր շփումներում, մեր շրջապատի մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուրի: Որովհետեւ մեր ընտանիքի անդամ որեւէ ախտորոշում չի ունեցել, իսկ իմ թեստավորումը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում, եւ 2 օրից Արցախ մեկնելու ծրագրեր կար: Քանի որ կարող էր զինվգորների հետ շփում լինել,  որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել:

Ըստ էության, արձանագրում ենք, որ այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն»,-ընդգծեց Փաշինյանը: