Կիրակի թեստերի քիչ քանակ է արվել, որովհետեւ ոչ բոլոր լաբորատորիաներն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ։  Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դրանք նաեւ պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որ կարողանան, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ ունենանք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախօրերն արվել է շուրջ 600 թեստ, առնվազն երկու անգամ պակաս վերջին շրջանում արված թեստերից։