Մեր ողջ ընտանիքը մեկուսացած է վարչապետի կեցավայրում. ախտանիշներ չունենք: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատնից:

«Այստեղ գալիս ջերմությունս 36,5 էր: Ես շարունակում եմ աշխատել: Այսօր պարետատան նիստը ես եմ վարել, իհարկե, հեռավար: Վաղվանից ավելի շատ կինտեգրվեմ աշխատանքներին»,-ընդգծեց նա: