Շրի Լանկայի իշխանությունները նախատեսում են երկիրը օգոստոսի 1-ից բացել զբոսաշրջիկների ոչ մեծ խմբերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով The Jakarta Post-ին։

Շրի Լանկայի զբոսաշրջության աջակցության բյուրոյի նախագահ Կիմալի Ֆերնանդոյի խոսքերով՝ ամբողջ աշխարհից ոչ մեծ խմբերի կթույլատրվի օգոստոսից սկսած այցելել պետություն։ Նրանք պետք է կանգ առնեն հինգաստղանի հյուրանոցներում, որոնցում անվտանգության խիստ միջոցառումներ կկիրառվեն։

Հյուրերը պարտավոր են COVID-19-ի բացակայության մասին տեղեկանք ունենալ։ Նաեւ օդանավակայանում թեսթավորում կանցկացվի։ Ընդ որում, նրա խոսքերով, ինքնուրույն զբոսաշրջիկների Շրի Լանկա չեն թողնի մտնել։