Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Կ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը (Հովհաննես Խ․, ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: