Տոկիոյում հանրության համար բացել են կայսերական պալատի այգիները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պալատի գործերի վարչությանը:

Այգիները փակվել էին մարտի սկզբին երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այգու մուտքի մոտ տեղադրված են ձեռքերի համար հակասեպտիկ միջոցներ, իսկ այցելուներին կոչ են անում միմյանցից մի քանի մետր հեռավորություն պահպանել:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 17 661 մարդ, 991 մարդ մահացել է, ապաքինվել է մոտ 15 հազար մարդ, 116 մարդ ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: