ԱՄՆ-ում դաշնային բանտերն առաջին անգամ 25 տարվա ընթացքում փակվել են: Դա պայմանավորված է անկարգություններով, որոնք բռնկվել են Մինեապոլիսում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Հայտնում է Government Executive-ը՝ վկայակոչելով երկրի բանտերի Բյուրոն:

«Անվտանգության ապահովման համար ազգային լոքդաուն է սահմանվել համակարգի բոլոր 122 հաստատություններում: ԱՄՆ-ում մոտ 165.5 հազար բանտարկյալ եւ մոտ 37 հազար աշխատակից կա»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրը:

ԱՄՆ քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել Մինեապոլիսում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնցում ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցնում գցում գետնին, երեքով հարձակվում նրա վրան, ընդ որում, մեկը ծնկով սեղմում է նրա կոկորդը: Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, հետո լռում է: Նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկաններին հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել անզգուշության հետեւանքով սպանության համար: