Վրացի մասնագետները անցած մեկ օրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այսպիսով՝ StopCov-ի թարմացված տվյալներով երկրում վարակակիրների թիվը հասել է 796-ի:

Վրաստանում անցյալ շաբաթվա վերջին նկատվում էր վարակվածների թվի աճ՝ օրական մի քանի տասնյակ: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է կապված լինել երկրում խիստ սահմանափակումները հանելու հետ:

Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 634 մարդ, 12 պացիենտ մահացել է:

Կարանտինի մեջ է 2 508 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 300: Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: