Հունիսի 1-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել Երեւանի 41-ամյա մի բնակիչ ու տվել խոստովանական բացատրություն, որ մայիսին Շիրվանզադեի փողոցում կայանված «Լեքսուս» ավտոմեքենայից գողացել են կողային հայելիները։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը նույն ամսին գողացել է նաեւ Ազատության պողոտայում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները:

Գողությունների մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողների անձը եւ վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: