Մեքսիկայում սկսել են կակտուսներից արհեստական կաշի արտադրել: Մասնագետները պնդում են, որ խոսքը շրջակա միջավայրի համար անվտանգ եւ հասանելի արտադրանքի մասին է, հաղորդում է Planet today-ը:

Գվադալախարից մշակողները որպես հումք օգտագործել են օպունցի տեսակի կակտուսներ:

Նյութը ստացվել է բավականին ամուր, այն ապահովում է օդի ներթափանցումը իր հատուկ կառուցվածքի շնորհիվ:

Կաշվի պատրաստման համար օգտագործվում են կակտուսների հասունացած մասերը, քանի որ տերեւների հավաքումից հետո դրանք շարունակում են աճել:

Նոր էկոլոգիապես անվտանգ նյութը ստացել է DESSERTO անվանումը: Նոր արհեստական կաշվով հետաքրքրվել են կահույքի արտադրողները: