Միացյալ Նահանգներում հայտնվել է էլեկտրասկուտերների վարձույթ, որոնք կարողանում են ինքնուրույն վերադառնալ կայանատեղի: Տրանսպորտի նոր տեսակը թույլ է տալիս ուղեւորություններ կատարել վարձույթի կետից 5 կմ շառավղով, փոխանցում է Planet- today-ը: 

Ծառայությունը, որտեղ կարելի է վարձել հարյուրավոր ինովացիոն էլեկտրասկուտերներից մեկը, սկսել է գործել ամերիկյան Փիչթրի Քորներս քաղաքում: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ սա ընդհանուր օգտագործման ճանապարհներին համանման առաջին վարձույթն է:

Ծառայությունից օգտվելու համար անրաժեշտ է գրանցվել բջջային հատուկ հավելվածում, այնուհետեւ դրա օգնությամբ ընտրել սկուտերը: Ուղեւորության ավարտից հետո «խելացի» սկուտերը ինքնուրույն կվերադառնա մեկնարկի կետ: Սկուտերները հասանելի են վարձույթի համար, ստեղծվել են Go X ընկերության կողմից, Tortoise ընկերությունը ստեղծել է տրանսպորտի դիրքավորման համակարգը:

Թեստային ռեժիմի շրջանակում, որում հիմա նախագիծը գործարկված է, սկուտերները կարելի է օգտագործել 5 կմ շառավղով՝ տեղական Curiosity Lab տեխնոպարկի շուրջը: Ենթադրվում է, որ ինքնավար էլեկտրական տրանսպորտային միջոցները կնպաստեն ծանրաբեռնված հանրային տրանսպորտի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ ընդհանրապես կմեծացնեն տեղի բնակիչների շարժունակությունը: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ յուրաքանչյուր էլեկտրասկուտերը բազա վերադառնալով ենթարկվում է մանրակրկիտ ախտահանման, դրան հետեւում է մասնագետների մի ամբողջ թիմ: