Նորզելանդական ստարտափը ռոբոտ է մշակել, որը կարողանում է հավաքել մրգերը, հաղորդում է Popmech-ը:

Նոր ռոբոտը, որը ստեղծել է Biosystems Engineering ընկերությունը, այժմ կարող է հավաքել պլանտացիայում ընդհանուր թվից կիվիների 51 տոկոսը: Յուրաքանչյուր մրգի համար պահանջվում է 5,5 վայրկյան: Սակայն մշակողները խոստանում են լավացնել ցուցանիշները:

Այժմ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գյուղատնտեսական հատվածը աշխատուժի պակաս ունի: Այդ պատճառով ռոբոտի հայտնվելը տեղին է: