Երկու ամսում առաջին անգամ Իրանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 հազար դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 157 576 է: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 3.117 նոր դեպք է գրանցվել: Նրանց ընդհանուր թիվը (փետրվարի 19-ից) հասել է 157.562-ի, առողջացել է 123.077 մարդ»,- IRINN-ի եթերում հայտնել է նա:

Ըստ նրա՝ վերջին 24 ժամվա ընթացքում 64 մարդ է մահացել է: Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, մահացել է 7.942 մարդ:

Վերջին անգամ Իրանն ավելի քան 3 հազար դեպք էր գրանցել մարտի 31-ին՝ կորոնավիրուսների տարածման գագաթնակետային, ըստ նախագահ Հասան Ռոհանիի, շաբաթներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: