ԵՄ-ում հայտարարել են, որ աջակցում են խաղաղ ցույցերի անցկացման ամերիկացիների իրավունքին եւ դատապարտում են բռնությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ դատապարտում է ոստիկանության կողմից բռնությունը: «Բոլոր կյանքերը սուրբ են, այդ թվում սեւամորթ քաղաքացիների կյանքերը»,-ասել է Բորելը:

«Մենք Եվրոպայում ցնցված ենք աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքից: Հանությունը պետք է զգոն լինի: Ջորջ Ֆլոյդի մահը ոստիկանության լիազորությունների չարաշահման օրինակ»,-հավելել է նա: