ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 21 188 նոր դեպք է հայտնաբերվել, 784 մարդ մահացել է: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է վարակման 1 811 277 դեպք, մահացել է ավելի քան 105 000 մարդ, ապաքինվել է 458 000 մարդ:

Պանդեմիայի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 6 289 259 եւ մահացել գրեթե 376 000 մարդ: