Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, ինչին ընդդիմանում են գյուղացիները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում:

«Ես երկու ուսանող ունեմ, եկել եմ այս շուկան,իմ երկու ուսանողներին փրկել եմ, ինչի՞ են փակում շուկան»,-ասաց գյուղացիներից մոկը, որն այնքան հուզվեց, որ չկարողացավ շարունակել:

«Սաղ մեր ուժերով ա դարձել վարչապետ, մենք ենք իրեն ընտրել, ճամփեքն ենք փակել, իր պատճառով նույնիս տփոց ենք կերել, իսկ էսօր մեզ ուզում է սպանի՞»,-ասաց մեկ այլ մասնակից:

Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենց պանիկայի մեջ են գցում, ստիպում են վախենալ «գրիպից». «Գրիպից վախեցողը ո՞նց կարա թուրքի դեմ կռվի: մարդը արարել է, ստեղծել է, էսօր ասում է՝ ապրանքը թափեք, գնացեք մեռեք: Մեռնողի համար ի՞նչ տաբերություն կուտ ա մեռել, թե սոված: Եթե Արտաշատի շուկայի համար ճանապարհ են հարթում, դա հարցի մյուս կողմն է: Եթե փակում են, պետք է նախօրոք մարդկանց տեղյակ պահեն, որովհետեւ միլիոններով ապրանքը պահեստներում է: Դուք ասում եք՝ բազառը փակեք, էդ ապրանքը տարեք թափեք: Կառավարիչ նշանակում է հոգ տանել ժողովրդի մասին: Ոնց դրել ենք, տենց էլ կհանենք: Ուժեղից ուժեղն էլ կա: Եթե մարդկանց ստիպում են, ուրեմն մարդիկ դուրս կգան ու կպայքարեն իրենց ազատության համար: Էս երկիրը»:

Գյուղացիները նշում են, որ 100-ավոր կիլոգրամներով ապրանքը քաղել են, հիմա չեն կարողանում վաճառել, իսկ իրենք վարկերի տակ են:

«Մայիսի 30-ին Արտաշատի բազարը բացվեց, էդ օրվանից որոշեցին, որ ստեղ կորոնավիրուս կա, պետք է փակվի: Թող 15 օր առաջ ասեին, ինչի՞ հենց հիմա որոշեցին փակել: Եթե էս իմ ապրանքը էսօր չծախեմ, պետք է ամբողջը թափեմ: Էդ մարդը, որ որոշել է շուկան 24 ժամով փակել, կարողանալո՞ւ է իմ կամ այստեղ կանգնողների փողը տա»,-ասացին նրանք: