Հայաստանը կրկին բախվում է գազի սակագնի փոփոխության խնդրի հետ: Ընդ որում, երկրորդական է հարցը, թե քանի տոկոսով այն կթանկանա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց արեւմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ գնաճի խնդիրն այն է, որ այդ աճը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների գների նվազեցման ֆոնին: «Դա ոչ բարեկամական քայլ է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից»,-նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորը նշեց, որ կապույտ վառելիքը, ամենայն հավանականությամբ, կթանկանա 4,5%-ով: Նրա կարծիքով՝ պետք է վերանայել ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը՝ «գազային ստրկությունից» դուրս գալու համար: