ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված անկարգությունների ժամանակ մարդիկ պաշտպանել են ռուսական Pushkin ռեստորանը: Այս մասին «5-րդ ալիք»-ին պատմել է ռեստորանի սեփականատեր Հայկ Ղազարյանը:

Երբ անկարգությունները հասել են Սան Դիեգո, Ղազարյանը մտածել է ռեստորանը պաշտպանելու անհրաժեշտության մասին: Ցուցարարները վնասել են ավտոմեքենաներ, այրել բանկեր ու շենքեր:

«Ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Իմ ընկերները՝ այստեղի հրեաները, ադրբեջանցիները, հայերը, ռուսները, ուկրաինացիները միավորվեցին: Բոլոր նրանք զենքի լիցենզիա ունեն: Հավաքվեցին իմ ընկերներից 10 մարդ, բոլոր նրանք, ում ամենից շատ է դուր գալիս ռեստորանը: Բոլորն իրենց հետ զենք բերեցին»,-ասել է Ղազարյանը:

Սկզբում փողոցում ամեն ինչ հանգիստ էր, ապա հավաքվածները նկատեցին ռեստորանին մոտեցող ամբոխի:    

Ցուցարարներն արդեն վնասել էին մի քանի խանութ:

Ղազարյանը մյուս հավաքվածների հետ զենքով դուրս է եկել փողոց: Նրա խոսքով՝ պաշտպանները ցանկացել են ցուցարարներին ցույց տան իրենց մտադրությունների լրջությունը: Արդյունքում աբոխը շրջանցել է ռեստորանը եւ վնաս չեն հասցրել:

Ղազարյանը հստակեցրել է, որ օրվա ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցներ փողոցում չեն եղել:  

«Նրանք գնում են մի շրջանից մյուսը, նրանք նույնպես չեն ցանկանում իրարից բաժանվել, հավանաբար, այդպիսի մարտավարություն ունեն: Նրանք 5-6 մեքենա էին վարում, եւ երբ տեղի ունեցան այդպիսի բաներ, ապա ամեն տեղ չէին հասցնում լինել, եւ այս պատճառով կենտրոնում եւս ջարդեցին անչափ շատ խանութներ»,- պատմել է Ղազարյանը:

ԱՄՆ-ում անկարգությունների ալիքը բռնկվել է ոստիկանական դաժան ձերբակալության հետեւանքով 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ էլ սկսվել են բողոքի զանգվածային ցույցերը:

Տեղի ունեցածից հետո ոստիկանները պնդում էին, որ ձերբակալելիս Ֆլոյդը դիմադրություն է ցույց տվել: Սակայն ավելի ուշ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որը հակառակն էր ապացուցում: Կադրերում երեւում է, թե կարգի 4 պահապանները ինչպես են տղամարդուն գետնին գցում, իսկ նրանցից մեկը՝ սպիտակամորթ ոստիկանը ծնկով սեղմում է նրա պարանոցը: Ընդ որում՝ ձերբակալվածը գանգատվել էր շնչելու անհնարինությունից, որից հետո գիտակցությունը կորցրել էր: Նա ավելի ուշ մահացել էր վերակենդանացման բաժանմունքում ասֆիքսիայի հետեւանքով:

Տեղի ունեցածին մասնակցած ոստիկաններին հեռացրել են, իսկ նրանցից մեկին անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել: