Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթեւոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է

«ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐ ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Մեծ ցավով հայտնում ենք, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

Էդուրադ Մաթեւոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ:

Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» եւ այլն:

Էդուարդ Մաթեւոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը եւ նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից ցավակցում ենք Էդուրադ Մաթեւոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:

Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»։