Այս թվերն արտացոլում են այն ոչ ադեկվատ արձագանքը, որը երկար ժամանակ համավարակի հետ կապված տեսնում ենք իշխանությունների կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ–ում կորոնավիրուսի տարածմանը։

«Մարտին, երբ համավարկը նոր էր ներթափանցում, մենք, պարոն Ծառուկյանը, ոչ էինք անում, որ սահմանները շուտ փակեք, հենց հիմա, մեզ ի՞նչ էին պատասխանում, ոչինչ, լավ կլինի, տեսանք ոնց է լավ լինում, սա ահավոր ստատիստիկայի է տանում, ասողին լսող է պետք»,– ասաց պատգամավորը։

Աբովյանի խոսքով՝ իշխաբությհունը պատասխանատվությունը դրել է քաղաքացու վրա. «Քաղաքացի դու ես պատասխանատու, բա իշխանությունն ինչի՞ համար է, եթե քաղաքացին այդ ամենը պետք է անի»։

Պատգամավորն անդրադարձավ մարդկանց կողմից վերջերս շրջանառվող կարծիքներին, որ այս համավարակը լուրջ չէ. «Դա գալիս է նրանից, որ իշխանությունները լուրջ չէին վերաբերվում, հեգնում էին վտանգը, որ ասում էին նորմալ է, գրիպի նման հիվանդություն է։ Մարդիկ տեսնում են, որ անլուրջ վերաբերմունք է եւ կարծում են, որ իրականում անլուրջ է։ Հիմա փորձում ենք կոտրե՞լ այդ տենդենցը, էլ ո՞նց»։