ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել  ընթացող շինարարական աշխատանքներին եւ առօրյա ծառայության կազմակերպմանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետեւել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման եւ սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի եւ սննդի մատուցման պայմաններին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման եւ իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: